Թրամփի մաքսատուրքերը Apple-ին 900 միլիոն դոլար են արժեցել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանւած մաքսատուրքերն iPhone արտադրողի ծախսերը միայն ընթացիկ եռամսեակում աւելացնում են մօտ 900 միլիոն դոլարով: Յայտնում է գերմանական է Bild-ը՝ նշելով, որ այս գումարը փոքր բան չէ նոյնիսկ Apple-ի համար։
Ընկերութիւնը գնահատականը տւել է իր եռամսեակային արդիւնքները հրապարակելիս՝ ընդգծելով, թէ որքան թանկ կարող է լինել ԱՄՆ նախագահի անկանխատեսելի սակագնային քաղաքականութիւնն ընկերութիւնների համար։
Կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը պարզաբանել է, որ հաշւարկները հիմնւած են այն ենթադրութեան վրայ, որ լրացուցիչ բեռներ չեն լինի։ Քուքը հետագայ եռամսեակների համար կանխատեսումներ չի ներկայացրել։
Apple-ի գլխաւոր տնօրէնը նաեւ հրաժարւել է նշել գումարը վերլուծաբանների հետ հեռախօսազրոյցի ժամանակ։ Լրատւամիջոցների հաղորդագրութիւնների համաձայն, Apple-ը այժմ ընդլայնում է iPhone-ի արտադրութիւնը Հնդկաստանում։