ԻրանՏնտեսական

Իրան. Եւրասիական տնտեսական միութիւն ապրանքների արտահանումն աճել է 22%-ով

«ԱԼԻՔ» -Իրանի Արդիւնաբերութեան եւ լեռնարդիւնաբերական պալատի Առեւտրի խթանման եւ միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի պաշտօնեան յայտնել է, որ երկրի ապրանքների արտահանումը Եւրասիական տնտեսական միութիւն (ԵԱՏՄ) 2024 թւականի մարտի 21-ից մինչեւ 2025 թւականի յունւարի 20-ն աճել է 22 տոկոսով։ Դրա մասին յայտնում է իրանական Mehr գործակալութիւնը։

Երկրի ոչ նաւթային ապրանքների արտահանումը Եւրասիական տնտեսական միութեան անդամ հինգ երկրներ (կազմակերպութեան մէջ է մտնում նաեւ Հայաստանը) ընթացիկ իրանական օրացուցային տարւայ առաջին 10 ամիսներին նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ աճ է գրանցել։

Նշւում է, որ 2024 թւականի մարտի 21-ից մինչեւ 2025 թւականի յունւարի 20-ն ընկած ժամանակահատւածում Ռուսաստանն Իրանից ներմուծել է աւելի քան 2 միլիոն տոննա ապրանք՝ աւելի քան 889 միլիոն դոլար արժողութեամբ, ինչը նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ 49,2 տոկոսով աւելի է։ Հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button