ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Իրանում արդիականացնում են դէպի Հայաստան անցակէտը. ինչ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել

Իրանում արդիականացնում են դէպի Հայաստան տանող «Նորդուզ» անցակէտը, ինչը շատ կարեւոր է բեռնափոխադրումների համար։ Տեղեկութիւնը յայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալ Քրիստինէ Ղալեչեանի գլխաւորութեամբ պատւիրակութիւնը մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակէտի վերակառուցման նախագծի հիմնարկէքի արարողութեանը։

Նշւում է, որ հայկական պատւիրակութիւնում եղել է նաեւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրէնի տեղակալ Արման Խաչատրեանը, իսկ իրանական կողմից ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։

«Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցւածքների վերազինման, բեռնափոխադրումների ծաւալների մեծացման մեխանիզմները»,- ասւած է հաղորդագրութիւնում:

Փոխնախարարներ Ղալեչեանը եւ Աքբարին գործնական պայմանաւորւածութիւն են ձեռք բերել կարգաւորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկայ խոչընդոտները:

Related Articles

Back to top button