Լաւրով. «Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւել Հարաւային Կովկասում տրանսպորտային հաղորդակցութիւնների վերականգնմանը»

«ԱԼԻՔ» – Մենք դիտարկել ենք Հարաւային Կովկասում համագործակցութեան խորացման հեռանկարները։ Դրա մասին ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, յայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Յատուկ ուշադրութիւն է դարձւել կողմերի միջեւ վստահութեան ամրապնդման, ենթակառուցւածքների եւ տրանսպորտային հաղորդակցութիւնների վերականգնման, տնտեսական գործունէութեան ակտիւացման, դրանց թւում՝ «3+3» միջազգային խորհրդատւական հարթակի (Հարաւային Կովկասի երեք երկրներ եւ նրանց երեք հարեւաններ՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան) շրջանակում բազմակողմ համաձայնագրերի հիման վրայ։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շփումը օգտակար էր: Մենք շարունակելու ենք աշխատել Անկարայում: Վստահ եմ, որ այս հանդիպումը շօշափելի ներդրում կունենայ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բազմակողմ համագործակցութեան հետագայ զարգացման գործում»,- նշել է Լաւրովը։ Հաղորդել է news.am-ը: