Միջազգային
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վիճակը փոքր-ինչ բարելաււել է. շնչառական նոպաների ոչ մի դրւագ չի արձանագրւել

«ԱԼԻՔ» – Հոսպիտալացւած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը փոքր-ինչ բարելաււել է։ Այս մասին ասւում է Վատիկանի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան մէջ։
«Հռոմի Պապի կլինիկական վիճակն իր կրիտիկական կէտից փոքր բարելաւում է ցուցաբերում»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:
Նշւում է, որ այսօր ասթմատիկ շնչառական նոպաների ոչ մի դրւագ չի արձանագրւել: Բացի այդ, Հռոմի Պապի հետազօտութիւնների արդիւնքները բարելաււել են։