ՄիջազգայինՔաղաքական

Սերգէյ Լաւրովն ու Մարկօ Ռուբիօն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցութիւնների արդիւնքները

«ԱԼԻՔ» – Ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ, երէկ՝ մայիսի 17-ին հեռախօսազրոյց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի միջեւ: Այս մասին յայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ ՌԴ ԱԳՆ-ին յղումով։

 Հեռախօսազրոյցի ընթացքում Լաւրովն ու Ռուբիօն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցութիւնների արդիւնքները։

Ռուբիօն ողջունել է ռազմագերիների փոխանակման եւ կողմերի կողմից զինադադարի հասնելու համար անհրաժեշտ պայմանների տեսլական պատրաստելու մասին պայմանաւորւածութիւնները։

Լաւրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամութիւնը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգաւորման հարցում։ 

Related Articles

Back to top button