ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը հեռախօսազրոյց կունենայ Պուտինի եւ Զելենսկու հետ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ մայիսի 19-ին հեռախօսազրոյց կունենայ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա յոյս է յայտնել, որ հնարաւոր կը լինի դադարեցնել պատերազմը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակի իր էջում։
«Երկուշաբթի հեռախօսազրոյց կունենամ Պուտինի հետ։ Զրոյցի թեման կը լինի արիւնահեղութեան դադարեցումը եւ առեւտուրը։
Կը խօսեմ նաեւ Զելենսկու հետ։ Յուսով եմ՝ կը հաստատւի զինադադար եւ այս պատերազմը կաւարտւի»,- գրել է նա։