Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ջոն Այբներ. «Հայկական պետութիւնը կորցնում է իր եզակի հայկական բնոյթը, հոգեւոր ժառանգութիւնը»

«ԱԼԻՔ» – «Տեղի է ունենում Հայաստանի ադրբեջանացում, եւ դա Ադրբեջանի խաղաղութեան պայմանն է»։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Քրիստոնէական Զօրակցութիւն» միջազգային կազմակերպութեան նախագահ Ջոն Այբները։

«Երբ ուսումնասիրում ենք Հայաստանի կողմից արւող զիջումները, հասկանում ենք, որ հայկական պետութիւնը կորցնում է իր եզակի հայկական բնոյթը, հոգեւոր ժառանգութիւնը, եւ դա բացում է դուռ ադրբեջանացման համար։ Այլ կերպ ասած, կառավարման աւտորիտար ոճը, որը տեսնում ենք Թուրքիայում եւ Ադրբեջանում, դառնում է կանոն Հայաստանում»,- ասել է Այբները։

Ի պատասխան այն հարցին, թէ սա ինչ տեսակի խաղաղութիւն է, երբ Հայաստանը յանձնւում է իւրաքանչիւր պահանջից, Այբները նշել է, որ մեծ եւ աննախադէպ խաղ է ընթանում, որն ազդում է Խորհրդային Միութեան ամբողջ տարածքի վրայ։

«ԱՄՆ-ի ռազմավարական շահագրգռւածութիւնն է թուլացնել, դուրս բերել Ռուսաստանին այդ տարածքներից, եւ նա օգտագործում է տարբեր միջոցներ դա անելու համար»։

Related Articles

Back to top button