ՄիջազգայինՔաղաքական

Պուտինն իր անձնական գրադարանում է պահում Ուկրաինայի պատերազմից բերւած Leopard տանկի մի բեկոր

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գրադարանում պահւում է ուկրաինական պատերազմում ռուսաստանցի զինւորականների կողմից խոցւած գերմանական Leopard տանկի մի բեկոր, գրում է «Kommersant»-ը։ Այդ մասին իր ռեպորտաժում պատմել է VGTRK-ի  լրագրող Պաւէլ Զարուբինը, հաղորդում է News.am-ը:

«Գերագոյն գլխաւոր հրամանատարին՝ ֆաշիստական տանկի բեկոր»,- գրւած է մետաղի կտորի վրայ։ «58-րդ բանակի անձնակազմից»։ Բացատրութիւնից հետեւում է, որ ցուցանմուշը ժամանել է Զապորոժիէի մարզից, թւագրւած է 2023 թւականով։

Ռեպորտաժում նշւում է, որ Կրեմլի առաջին մասնաշէնքում գտնւող ՌԴ նախագահի գրադարանում պահւում են նաեւ հազարաւոր գրքեր, շեւրոններ եւ զինծառայողների այլ նւէրներ։ Մասնաւորապէս, այնտեղ է գտնւում Խաղաղօվկիանոսեան նաւատորմի 155-րդ ծովային հետեւակային բրիգադի դրօշը, որը Վլադիմիր Պուտինը նախորդ տարի վերցրել էր ուղիղ կապի ժամանակ։

Related Articles

Back to top button