ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հորմոզում՝ փոխադարձ հարւածներ. Թիրախաւորւել են ամերիկեան եւ իրանական նաւեր

Իրանը դիպուկ հարւած է հասցրել ամերիկեան աւիակիր նաւին

Իրանի Յեղափոխութեան պահակազօրի հրապարակած հաղորդագրութիւնների համաձայն՝ իրանական ուժերը թիրախաւորել են ամերիկեան օդանաւակիր եւ հրթիռային ռազմանաւ, որոնք մասնակցում էին Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի շրջանում գործողութիւններին։ Իրանական կողմը յայտարարել է, որ հարւածների հետեւանքով երկու ռազմանաւերը վնասներ կրելով հեռացել են բախման գօտուց։

Միաժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) հաստատել է, որ ամերիկեան երկու ռազմանաւերի դէմ Իրանը բալիստիկ հրթիռներով մի քանի հարւած է իրականացրել՝ պնդելով, որ յաջողւել է խուսափել հարւածներից եւ ամերիկեան զինծառայողներ չեն տուժել։

Իրանի Յեղափոխութեան պահակազօրի ռազմածովային ուժերը եւս յայտարարել են, որ Հորմոզի նեղուց մուտք գործել փորձող ամերիկեան հեռակառավարւող մակերեսային նաւակ (USV) է թիրախաւորւել։ Իրանական կողմը նաեւ հաղորդել է ԱՄՆ-ի հետ կապւած երեք նաւերի եւ երեք նաւթատարների թիրախաւորման մասին։

Ի հակադրութիւն՝ CENTCOM-ը յայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին իր ուժերը թիրախաւորել են իրանական հում նաւթ փոխադրող երեք նաւթատար։

Այսպիսով, Հորմոզի նեղուցի եւ Պարսից ծոցի շրջանում ռազմական լարւածութիւնը շարունակում է մնալ բարձր մակարդակի՝ կողմերի փոխադարձ հարւածների եւ հակասական հաղորդագրութիւնների պայմաններում։

Related Articles

Back to top button