Բորիս Մուրազի. «Վերջին տարիներին, առերեւոյթ, տրոյկա է ձեւաւորւել»

«ԱԼԻՔ» – Հայ Առաքելական Եկեղեցու դէմ բռնաճնշումների հերթական փուլի ֆոնին, Politik.am կայքի գլխաւոր խմբագիր Բորիս Մուրազին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով.
«Սովետական Միութեան տարիներին ՆԿՎԴ վարչութիւնում (ներքին գործեր-ԽՄԲ.) գործել է յատուկ եռեակ՝ Տրոյկան։ Տրոյկան արտադատական քրէական հետապնդման մարմին էր, որը գործում էր ԽՍՀՄ-ում 1935-ից 1938 թւականներին՝ տարածաշրջանային կամ մարզային մակարդակով։ Տրոյկաները վերածւել էին մահւան հոսքագծերի․ նրանց որոշումների զոհ էին յաճախ դառնում մարդիկ, որոնց դէմ Տրոյկայի անդամներն ունէին անձնական կամ կենցաղային խնդիրներ։
Վերջին տարիներին, առերեւոյթ, տրոյկա է ձեւաւորւել՝ բաղկացած սորոսածնից (Դանիէլ Իոաննիսեան-ԽՄԲ.), Աւանի ՀՀԿ-ական նախկին թաղապետի խորհրդականից (ՀՀ գլխաւոր դատախազ Աննա Վարդապետեան-ԽՄԲ.) եւ նախկինների ժամանակի դատախազ աշխատած (ՀՀ քննչական կոմիտէի ղեկավար Արթուր Պօղոսեան-ԽՄԲ.) մէկից»:



