«ԱԼԻՔ» – Բանակի օրւայ (ֆարւարդինի 29) առիթով, երէկ՝ ապրիլի 17-ին երկրի տարբեր քաղաքներում կազմակերպւել են յատուկ միջոցառուներ:
Օրւայ գլխաւոր միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաք Թեհրանում, որի ընթացքում Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ երկրի ռազմական բարձրաստիճան հրամկազմն ընդունել են Բանակի ընտրեալ ստորաբաժանումների շքերթը:
Ելոյթ ունենանլով Բանկի օրւան նւիրւած արարողութեան ժամանակ, նախագահ Ռէյիսին բարձր գնահատելով Իրանի ԶՈՒ-ի մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստւածութիւնը, նշել է, որ տարածաշրջանի երկրները կարող են ապաւինել Իրանի Զինւած ուժերին:
Նա ասել է, որ Իսլամական յեղափոխության շնորհիւ Իրանի Զինւած ուժերն այժմ ինքնաբաւ են բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի եւ սեփական արտադրութեան հրթիռների առումով:
Ռէյիսին բարձր է գնահատել ԶՈՒ-ի համախմբւածութիւնը, որոնք դժւարին պահերին եղել են ժողովրդի կողքին, ինչպէս նաեւ ապահովել տարածաշրջանի անվտանգութինն ու խաղաղութիւնը:
Անդրադառնալով սիոնիստական ռեժիմի վրայ Իրանի պատասխան ռազմական յարձակմանը՝ Հանրապետութեան նախագահն ասել է, որ դա սիոնիստներին պատժելու համար իրականացւած սահմանափակ, ճշգրիտ գործողութիւն էր:
«Եթէ դա լայնածաւալ գործողութիւն լինէր, այդ ռեժիմից ոչինչ չէր մնայ»,- յայտարարել է նախագահը՝ յստակեցնելով. «Սիոնիստական ռեժիմի կողմից մեր երկրի վրայ ցանկացած ոտնձգութիւն կարժանանայ հուժկու եւ դաժան պատասխանի»: