Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Իշխանեանը Բաքւում դատւում է հայրենիքին ծառայելու համար

Ի՞նչ տեսանիւթեր են ցուցադրւել եւ ինչի՞ համար են մեղադրում նրան

Յ. ՇԻՆԴԵԱՆ

 

Բաքւում շարունակւում են հայ պատանդների նկատմամբ կեղծ դատավարութիւնները։ Յիշեցնենք, որ դատավարութիւնների մասին տեղեկութիւնների հիմնական աղբիւրը ադրբեջանական լրատւամիջոցներն են։

Հերթական անգամ, այսպէս կոչւած, դատավարութեանը ներկայացւել են տեսանիւթեր՝ ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին մեղադրելով 1993 թւականի ապրիլին հայերի կողմից Մարտունու շրջանի մարտական գործողութիւնները ղեկավարելիս։ Մինչդեռ դրանք Արցախեան ազատագրական պայքարի հերոսական դրւագներ են, որը ներակայացւած է պատերազմը վաւերագրող Ցւետլանա Պասկալեւայի Դաւիթ Իշխանեանին նւիրւած «Նւիրեալնները» հաղորդաշարում։

Դաւիթ Իշխանեանը Բաքւի դատարանում չհերքեց իր մասնակցութիւնը, նա նշեց, որ այդ ժամանակ Սերժ Սարգսեանն էր այցելել․ «Նրանք ժամանել են իմ գումարտակ եւ ծանօթացել դիրքերում տիրող իրավիճակին։ Տեսանիւթում են Սերժ Սարգսեանը, Մոնթէ Մելքոնեանը, Մովսէս Յակոբեանը: Այդ ժամանակ նա Մոնթէ Մելքոնեանի տեղակալն էր: Տեսանիւթում նկարահանւած մէկ այլ անձ իմ աշխատակազմի ղեկավար Արամայիս Կարապետեանն է»:

Դաւիթ Իշխանեանը Բաքւում դատւում է Հայրենիքի ազատագրական պայքարին նւիրւելու համար, ներկայացւած տեսանիւթերն այդ հերոսական օրերի դրւագներն են, որով հպարտացել, դաստիարակւել եւ ազգային պայքարին է նւիրւել նոր սերունդը։ Դա մեր պատմութիւնն է, մեր պայքարի մի մասնիկը։

Նրա փոխարէն կարող էր արցախեան պատերազմի մասնակից որեւէ մէկը լինէր, սա յանցագործութիւն չէ, սա պայքար է սեփական երկրում, սեփական հողում ապրելու, որին նւիրւել են մեր բազմահազար նւիրեալներ եւ այսօր նրանք կանգնած են կեղծ արդարադատութեան առջեւ։ Եւրոպայի սրտում յանցագործին արադարցնում ուղարկում են սեփական երկիր, իսկ իր հայրենիքի համար արդար պայքար մղած հայը դատւում է Բաքւում՝ միջազգային հանրութեան եւ միջնորդ երկների լուռ համաձայնութեամբ։

«Ապառաժ»

Related Articles

Back to top button