Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ովքե՞ր են Ռուբէն Վարդանեանի դէմ ցուցմունք տւողները

«ԱԼԻՔ» – Բաքւի դատարանում, որտեղ երէկ (մարտի 11-ին, ԽՄԲ.) շարունակւում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի գործով շինծու դատավարութիւնը, Վարդանեանի դէմ ցուցմունքներ են տւել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ցուցմունք տւած անձինք պատմել են, թէ, իբր, Ռուբէն Վարդանեանը «ֆինանսաւորել է ջոկատների ստեղծումը եւ տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը, իբր, Վարդանեանը կարողացել է այդ պահեստներում բերել եւ հաւաքել զգալի քանակութեամբ զէնք-զինամթերք, դրոններ եւ այլ ԱԹՍ-ներ, եւ քարոզել է զինւել եւ կռւել ադրբեջանցիների դէմ»։

Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ Ռուբէն Վարդանեանի դէմ ցուցմունք տւողները Մուշեղ Գրիգորեանն ու Կամօ Հայրապետեանն են եղել։

Կամօ Հայրապետեանի մասին արցախցիներից մէկը մանրամասներ է պատմել։

«Ի դէպ, թուրքի դատարանում ցուցմունք տւող Կամոյի հօրը ադրբեջանցիները սպանել են Բաքւում՝ մետրոյի «Գեանջլիկ» կայարանի դիմաց՝ հակամարտութեան սկզբում։ Կամօն նրան գտել է շտապօգնութեան հիւանդանոցի դիահերձարանում, նրան ստիպել են` «բացատրագիր» գրել, թէ հայրը մահացել է սրտի կաթւածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարւած է եղել։

Կամօն հօրը թաղել է հայրենի գիւղում՝ Մարաղայում։ Հետագայում գիւղը գրաււեց ադրբեջանցիների կողմից եւ մինչեւ վերջ մնաց նրանց վերահսկողութեան տակ»,- գրել է արցախցի Արմինէ Մարտիրոսեանը։

Նշւում է, որ թէ Կամօ Հայրապետեանը, թէ Մուշեղ Գրիգորեանը բռնի տեղահանումից յետոյ մնացել էին Արցախում, ստացել են Ադրբեջանի քաղաքացիութիւն։

Վարդանեանի գործով շինծու դատավարութիւնը կը շարունակւի մարտի 18-ին։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը:

Related Articles

Back to top button