Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այցելել են հացադուլի մէջ գտնւող Մանէ Թանդիլեանին

«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան խորհրդարանում ներկայացւած քաղաքական ուժերի՝ Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի ԿԿ-ի, «Արդարութիւն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցութիւների ներկայացուցիչներն այսօր (մարտի 12-ին-ԽՄԲ.) այցելել են հացադուլի մէջ գտնւող Մանէ Թանդիլեանին։ Լուրը հաղորդել է news.am-ը:

Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց աջակցութիւնն են յայտնել Մանէ Թանդիլեանին ու յորոդորել՝ դադարեցնել առողջութեան վտանգումը եւ փորձել պայքարի այլ միջոցներով ձայնը հասանելի դարձնել։ Մանէ Թանդիլեանը հացադուլ է յայտարարել՝ խնդրելով Բաքւի բանտում պատանդառւած Ռուբէն Վարդանեանին դադարեցնել հացադուլը։

Այս օրերին՝ ի աջակցութիւն Բաքւում կեղծ դատավարութեամբ դատւող հայ գերիների, տարբեր ակցիաներ են կազմակերպւում ՀՀ-ում եւ Սփիւռքում։ Լսելի են նաեւ միջազգային արձագանգներ․ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների բարձր յանձնակատարը պահանջել է Ադրբեջանում պահւող հայ գերիներին ազատ արձակել, նամակներ են յանձնւել ՀՀ արտգործնախարարութեանը եւ Շւէյցարիայի դեսպանութեանը։ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ամենօրեայ աշխատանք են տանում հայ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ։

Related Articles

Back to top button