Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների ջանքերով եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան համագործակցութեամբ Արցախի հայրենակիցերին 50 տոննա նպաստ է յատկացւում
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, պատգամաւորը նշեց, որ Արցախից տեղահանւած հայրենակիցներին օժանդակելու նպատակով Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ միասին, առանձին հանդիպումներ եւ հեռախօսազրոյցներ են ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ եւ նախարարութեան Եւրասիայի հարցերով գերատեսուչ Մոջթաբա Դեմիրչիլուի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, ով չի խնայել ոչինչ այս հարցի կարգաւորման եւ անհրաժեշտ համադրութիւնները իրականացնելու համար, ԱԳ նախարարի խորհրդական եւ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանի, ԱԳ նախարարութեան հիւպստոսական, խորհրդարանի եւ իրանցիների հարցերով տեղակալ Ալիռեզա Բիգդելիի, խորհրդարանի հարցերով գերատեսուչ Դեհղանի Ֆիրուզաբադին եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէն Փիռհոսէյն Քոլիւանդի հետ:
Կայացած համադրութիւնների համաձայն՝ Կարմիր Մահիկ կազմակերպութեան միջոցով, աւելի քան 50 տոննա կենսական նպաստ է տրամադրւելու Արցախի հայրենակիցներին:
Արցախից տեղահանւած ընտանիքների համար նախատեսւած է սանիտարական միջոցներ, պարէն, ադիալ, հագուստ, վառարան եւ հիգիեննայի պարագաներ:
Բեռնատարները շուտով մեկնելու են: