Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրէական դատարանի դատախազին

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը՝ Փարիզի փաստաբանների պալատի եւ միջազգային քրէական դատարանի փաստաբան՝ Սեւակ Թորոսեանի միջոցով, կապ է հաստատել միջազգային քրէական դատարանի դատախազի հետ:

2020 թւականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թւականի հոկտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչութեան դէմ Ադրբեջանի լայնածաւալ ռազմական ագրեսիան պատճառ դարձաւ 120,000 հայերի գաղթի եւ նրանց մի քանի հազարամեայ քաղաքակրթական ժառանգութեան կորստի։

Բազմաթիւ հասարակական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ ՄՔԴ-ի առաջին դատախազ` պարոն Լուիս Մորէնօ Օքամփօն՝ պահպանել են ցեղասպանութեան, մարդկութեան դէմ ուղղւած եւ պատերազմական յանցագործութիւնները՝ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից իրականացւած վայրագութիւնները որակելու համար:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահներ՝ Արա Թորանեանը եւ Մուրադ Փափազեանը վերջերս Ֆրանսիայի կառավարութեանը կոչ արեցին հարցը փոխանցել ՄՔԴ՝ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ՝ պարոն Իլհամ Ալիեւի նկատմամբ հետաքննութիւն սկսելու նպատակով։

Ողջ Արեւմուտքը մինչ այժմ չի ունեցել խիզախութիւն:

1915 թւականից ի վեր սա երկրորդ անգամն է, որ հայերը բախւում են արդարադատութեան նման ժխտման։ Այս իրավիճակն անթոյլատրելի է։ Միջազգային քրէական դատարանի նպատակն է չէզոքացնել ցեղասպան առաջնորդներին եւ վերջ դնել ժխտողականութեան բոլոր ձեւերին:

Ամփոփելով վերոշարադրեալը եւ հիմք ընդունելով Հռոմի ստատուտի 15-րդ յօդւածը,

Հաագայի դատախազին խնդրում են՝

– համարել, որ 2020-2023 թւականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ կատարւած յանցագործութիւնների համար առկայ են հետաքննութիւն սկսելու ողջամիտ հիմքեր,

– դիմել Նախաքննական պալատին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի նկատմամբ դատարանի տարածքային իրաւասութեան հետ կապւած հարցով,

– ձերբակալութեան միջազգային օրդեր արձակել՝ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ՝ պարոն Իլհամ Ալիեւի եւ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 2020-2023 թւականներին Լեռնային Ղարաբաղում կատարւած յանցագործութիւններին:

Related Articles

Back to top button