ԻրանՔաղաքական

ԱՄԷ-ի պատւիրակութիւնն ԱԳ նախարար Արաղչիին է յանձնել Թրամփի նամակը

ԱՄԷ-ի նամականիշով Թրամփի նամակը տեղ հասաւ

«ԱԼԻՔ» –  ԱԳ նախարա Արաղչին Instagram-ի իր էջում հաստատել է ԱՄՆ նախագահի նամակի ստացումը, տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

ԱԳ նախարար Սէյեդ Աբբաս Արաղչին ԱՄԷ-ի պաշտօնեայի հետ հանդիպման մասին գրել է. «Այսօր երեկոյան (չորեքշաբթի՝ մարտի 12-ին-ԽՄԲ) ես ընդունել եմ Արաբական Միացեալ Էմիրութիւնների ղեկավարի դիւանագիտական ​​խորհրդական պարոն Անւար Ղարղաշին»։

Նա յաւելել է.«Երկկողմ յարաբերութիւնների ու տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումներից բացի, նամակ ենք ստացել Միացեալ Նահանգների նախագահի»։

Աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տւած հարցազրոյցում յայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագոյն առաջնորդին՝ նշելով, որ ցանկանում է Թեհրանի հետ բանակցել միջուկային ծրագրի շուրջ։

Related Articles

Back to top button