Հայաստան - ԱրցախՔաղաքական
Բագրատ եւ Արշակ Սրբազանների հետ քննարկում էինք՝ վարչախումբն ամէն քայլի կը գնայ՝ խանգարելու եպիսկոպոսաց ժողովը. քիչ յետոյ ամօթալի արարն արդէն տեղի էր ունեցել

Փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը գրում է.
«Քիչ առաջ դուրս եկայ ԱԱԾ վիրապից, ուր այցելել էի Բագրատ եւ Արշակ Սրբազաններին: Մի շարք հարցերից զատ՝ քննարկում էինք, որ վարչախումբն ամէն հնարաւոր քայլի կը գնայ եպիսկոպոսաց ժողովի կայացմանը խանգարելու համար, ընդհուպ մինչեւ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրէական շինծու հետապնդում յարուցելն ու ըստ այդմ՝ խափանման միջոց ընտրելը:
Դուրս գալով տեղեկացայ, որ ամօթալի արարն արդէն իսկ տեղի է ունեցել: Ինչ արած, սա էլ կանցնի եւ ինչպէս Բագրատ Սրբազանն է ասում՝ Հոգեւոր Հայաստանը յաղթելու է «թազա» Հայաստանին…»:
Հաղորդում է Yerkir.am-ը:



