Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Հողատուն ամէն տեղ է տրւող»

Միւնխէնեան հարթակում Փաշինեան-Ալիեւ հանդիպումը շատ էլ չի քննարկւում, աւելի ճիշտ վախով է արձանագրւում Հայաստանում։ Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«Հողատուն ամէն տեղ է տրւող։ Վախ կայ, թէ ինչ է պայմանաւորւել։ Միշտ է եղել այդպէս։ Գործով, խօսքով, վարքով։ Կարծես չյիշեցին 2020 թւականի ճիշտ այս օրերին կրկին Միւնխէնում Փաշինեանն էլի Ալիեւի հետ էր հանդիպում։ Այն ժամանակ վախենում էր ասել՝ ընտանեկան ուղեւորութիւն է անում, թէ՝ ոչ։ Բայց ձեւացնում էր սպիտակ ձիու վրայ նստած յեղափոխական է ու յեղափորխութիւն էր անում Արցախեան բանակցային գործընթացում։ Այդժամ էլ վախն արդէն կար, որ յանձնողի, միայն սեփական ռէյտինգ ապահովողի հետ գործ ունենք։ Սիրտս է կանգնում, ճիշտ այդ օրերին «Երկիր Մեդիա»-ի եթերում իմ հեղինակային «Անկեղծ ասած» հեռուստաշարքում Միւնխէնում Փաշինեան-Ալիեւ բանավէճին եմ անդրադարձել։ Երնէկ 2019-ին ասածներս, վախերս իրականութիւն չդառնային։ ԵՐՆԷԿ»,- գրել է նա:

Նշենք, որ նախօրէին Նիկոլ Փաշինեանը եռակողմ հանդիպում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:

Related Articles

Back to top button