Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Պօղոսեան. «Իսկ Հայաստանում ժողովրդին կը խաբեն «խաղաղութեան» մասին «յուզիչ ու մերկ» պատմութիւններով»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադբեջանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարարութեան միջեւ փոխադարձ ռազմական անվտանգութեան ամրապնդման յուշագրի հաստատման մասին» օրինագծին:

Նա մասնաւորապէս գրել է.

««Ադբեջանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարարութեան միջեւ փոխադարձ ռազմական անվտանգութեան ամրապնդման յուշագրի հաստատման մասին» օրինագիծը, որը երկու երկրների միջեւ ստորագրւել էր դեռեւս յուլիսին, ներառւել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։

Անվտանգութեան ոլորտում երկիրը բաւականին մեծ տեմպերով ձգտում է բարելաւել իր դիրքերը, աւելին՝ ռազմական պոտենցիալի գնահատման Global Firepower վարկանիշային գնահատման կենտրոնը Հայաստանին դասել է 145 երկրների շարքում 91-րդ տեղը, Վրաստանին՝ 94-րդ տեղը, իսկ ահա Ադրբեջանին՝ 60-րդ տեղը, Թուրքիային՝ 9-րդ տեղը, Իրանին՝ 16-րդ տեղը, Իսրայէլին՝ 15-րդ տեղը։ Այս երկրների դասակարգումը խօսում է այն մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հետեւողականօրէն մեծացնում են իրենց ռազմական պոտենցիալը, իսկ Հայաստանը եւ Վրաստանը վերածւել են ո՛չ թէ անվտանգութիւն ստեղծող, այլ անվտանգութիւն սպառող երկրների։

Դէ իսկ Հայաստանում որոշ հաջիեւեան կլանի ներկայացուցիչներ ժողովրդին կը խաբեն «խաղաղութեան» մասին «յուզիչ ու մերկ» պատմութիւններով»։

Related Articles

Back to top button