Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հարցւածների 64,9 տոկոսը Սամուէլ Կարապետեանին համարում է քաղբանտարկեալ

«ԱԼԻՔ» – GALLUP International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրէն Արամ Նաւասարդեանը դեկտեմբերի 12-ի ասուլիսում յայտարարել է, որ Gallup-ի կողմից 1001 հոգու շրջանում անցկացւած սոցհարցման արդիւնքում 61,3 տոկոսը նշել է, որ՝ այո, Հայաստանում կան քաղբանտակեալներ, 23 տոկոսը պատասխանել է՝ չկան եւ 15,7 տոկոսը դժւարացել է պատասխանել այս հարցին: Հաղորդում է 168.am-ը:

«Դրական պատասխանածների 64,9 տոկոսը ասել է, որ Սամուէլ Կարապետեանն է քաղբանտարկեալ, 36,2 տոկոսը՝ Բագրատ Արքեպիսկոպոսը, Միքայէլ Սրբազանը՝ 33 տոկոսը, Վարդան Ղուկասեանը (Գիւմրու քաղաքապետ)՝ 19,4 տոկոսը, Նարեկ Սամսոնեանը՝ 4,7 տոկոս, Լիդիա Մանթաշեան՝ 4,7 տոկոս, Վազգէն Սաղաթէլեան՝ 3,2 տոկոս, Դաւիթ Համբարձումեան՝ 2,9 տոկոս, 1,4 տոկոսը նշում է Արմէն Աշոտեան»,- ասել է նա:

Related Articles

Back to top button