ՄիջազգայինՔաղաքական
Գերմանիայի վարչապետը պատրաստակամութիւն է յայտնել Պուտինի հետ բանակցելու

Գերմանիայի վարչապետ Ֆրիդրիխ Մերցը յայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջիկայ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Tasnim-ի համաձայն Մերցը նշել է, որ Գերմանիայի վարչապետը վաղ թէ ուշ պէտք է ուղիղ հաղորդակցութիւն հաստատի Ռուսաստանի նախագահի հետ։
Նրա խօսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին հրաւիրել է G20-ի առաջիկայ գագաթնաժողովին, եւ եթէ Ռուսաստանի նախագահը մասնակցի հանդիպմանը, ինքը պատրաստ է օգտագործել նրա հետ բանակցելու ցանկացած հնարաւորութիւն։



