ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ասադ. «Իրանի պատասխանը հզօր էր եւ դաս տւեց սիոնիստներին»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, երէկ՝ հոկտեմբերի 5-ին, պաշտօնական այցով եղել է Սիրիայում:

Դմասկոսում նա հանդիպել է սիրիացի բարձրաստիճան պաշտօնեաների, այդ թւում՝ նախագահ Բաշար Ասադի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններն ու զարգացումները տարածաշրջանում:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, նախագահ Ասադը բարձր է գնահատել Իրանի պատասխան հարւածը Սիոնիստական ռեժիմին. «Բոլոր տեսակի օկուպացիայի, ագրեսիայի եւ զանգւածային սպանութիւնների դէմ դիմադրութիւնը օրինական իրաւունք է եւ վաւեր է, եթէ այդ դիմադրութիւնն աջակցւում է ժողովրդի կողմից ու հաւատում է նման իրաւունքին:

Տարածաշրջանի ժողովուրդների եւ երկրների ինքնիշխանութեան դէմ Իսրայէլի բազմիցս ագրեսիաներին Իրանի պատասխանը հզօր պատասխան էր և դաս տւեց Սիոնիստական ռեժիմին, որ դիմադրութեան առանցքն ի վիճակի է զսպել թշնամուն ու ոչնչացնել նրա ծրագրերը»։

Ասադի խօսքով՝ սիոնիստներին դիմակայելու միակ ճանապարհը սպանութիւնների եւ անմեղ մարդկանց արիւն թափելու յանցագործութիւնները դադարեցնելն է եւ շրջանի բնակիչների օրինական իրաւունքները վերականգնելը:

Աբբաս Արաղչին էլ իր հերթին բարձր է գնահատել Սիրիայի դերակատարութիւնը սիոնիստական օկուպացիայի եւ ահաբեկչութեան դէմ պայքարի գործում՝ նշելով. «Իրանի եւ Սիրիայի միջեւ բարեկամական եւ ռազմավարական յարաբերութիւններն աւելի ամուր են, քան երբեւէ, եւ տարածաշրջանը պէտք է գնահատի Սիրիայի զոհողութիւնները օկուպացիայի եւ ահաբեկչութեան դէմ պայքարի գործում»:

Related Articles

Back to top button