
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիա կատարած իր պաշտօնական այցին: Նա կրկին զգուշացրել է Իրանի դէմ Սիոնիստական ռեժիմի հնարաւոր արկածախնդրութեան հետեւանքների մասին:
«Ժամանակին կարեւոր բանակցութիւններ եմ ունեցել նախագահ Բաշշար Ասադի, Սիրիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հետ՝ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ընդգծեցի, որ ցանկացած իրավիճակում Իրանը կը կանգնի Դիմադրութեան կողքին:
Յստակեցրեցի նաեւ, որ Իսրայէլի ռեժիմի կողմից Իրանի վրայ ցանկացած յարձակում կարժանանայ մեր կողմից աւելի կոշտ պատասխանի: Կարող են փորձել մեր վճռակամութիւնը»,- գրել է Արաղչին:
Ի դէպ, նոյն թեմաների մասին նա խօսել է նաեւ այցի աւարտին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ, կրկին վստահեցնելով, որ Իրանը շարունակելու է անվերապահօրէն զօրակցել Դիմադրութեան ճակատին, եւ որ Իսրայէլի ցանկացած սադրանքի հետեւելու է Իրանի աւելի կոշտ արձագանգը: