Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչ դու, ինչ քո «զօրքը»

ԱՐՄԻՆԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ

 

Հոկտեմբերի 26-ին Յովհաննավանքում Նիկոլ Փաշինեանը եւ կարգալոյծ Ստեփան Ասատրեանը պղծման ակտ իրականացրեցին եկեղեցում: Նիկոլ Փաշինեանը իր անձնական նպատակների համար օգտագործեց թէկուզեւ սակաւաթիւ, սակայն տարբեր մարզերից ու Երեւանից Արագածոտնի մարզ տարած քաղաքացիներին:

Կարգալոյծ ինքնակոչ նախկին քահանան ընդամէնը օրեր առաջ սպառնում էր՝ «Թող զգուշանան, 10000 հոգի մարդ կը բերեմ, Փաշինեանին էլ սատարում եմ»:

Բացի սրբապղծութիւնը, այսօր տեղի ունեցաւ Փաշինեանի համար ամենասարսափելին. ինքն էլ հասկացաւ՝ այլեւս չունի ժողովրդական աջակցութիւն, նոյնիսկ 1000 մարդ չի կարողանում ապահովել իր միջոցառումներին:

Յիշեցնենք ընթերցողին, որ մեր տեղեկութիւններով, այլեւս կարգալոյծ արւած Ստեփան Ասատրեանը պատահական քահանայ չէ ու ամենեւին պատահական չէ նրա ըմբոստութիւնը․ ասում են՝ նա մօտ է Նիկոլ Փաշինեանի դստեր՝ Մարիամ Փաշինեանի հետ, որը պարբերաբար այցելում է Յովհաննավանք։ Նկատենք՝ այդ եկեղեցի վերջերս այցելել էր նաեւ Աննա Յակոբեանը։

Հիմա անցնենք բուն նիւթին. Փաշինեանը փորձել էր որքան հնարաւոր է՝ մարդաքանակ ապահովել: Այդ պղծման ակտին մասնակիցների շարքում էին նաեւ Ազգային ժողովին կցւած Պետական պահպանութեան ծառայութեան (ՊՊԾ) աշխատակիցներ, իհարկէ՝ քաղաքացիական համազգեստներով: Ահա նրանցից մի քանիսը:

Եկեղեցու ներսում մի քանի դրւագներ եղան: Քաղաքացիներից մէկը Սուրբ Աւետարանը խլեց սրբապիղծ, կարգալոյծ Ստեփանի ձեռքից:

Յովհաննավանքից անվտանգութեան աշխատակիցները բռնի ուժով, բերանը փակած, հեռացրեցին մի քաղաքացու եւս. նա այդ կեղծ պատարագի ժամանակ, որին ներկայ էր նաեւ Փաշինեանը, բազմութեան միջից բղաւել էր. «Ստեփան Ասատրեան, դու իրաւունք չունես պատարագ մատուցելու»:

Անվտանգութեան այս աշխատակիցը, որը եկեղեցում փակում է քաղաքացու բերանը եւ բռնի կերպով նրան դուրս հանում, ՊՊԾ աշխատակից, սպայ Աշոտ Մկրտուեանն է:

Իսկ այս մէկը, որ եկեղեցու բակում յարձակւում էր լրագրողների վրայ, եւ ասում էր՝ «Թքած ունի, թէ որտեղ է գտնւում», Նիկոլ Փաշինեանի աջակից յայտնի Ռուստամ Աւագեանն է, ով ասում էր` թող թուրքը մեր ու մանուկ, յղի կին ու ծեր մարդ կոտորի, մենակ նախկինները յետ չգան։ Յիշեցնենք, նա նախկինում աշխատել է որպէս մատուցող, հետագայում ներկայանում էր որպէս կռւած տղայ…

168.am

Related Articles

Back to top button