ՄիջազգայինՔաղաքական

Պակիստանի վարչապետը եւ Ալիեւը կը ստորագրեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր

«ԱԼԻՔ» – Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրւարի 24-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները։

«Այցն Ադրբեջան կը սկսւի փետրւարի 24-ին, վարչապետն Բաքւում կը մնայ երեք օր։ Կը ստորագրւեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր։ Դրանք կենտրոնանալու են նաւթի եւ գազի հետախուզման, վերականգնւող էներգիայի եւ էներգաարդիւնաւէտութեան վրայ՝ ճանապարհ հարթելով այդ կարեւոր ոլորտներում հետագայ համագործակցութեան համար»,- գրել են լրատւամիջոցները։

Ակնկալւում է, որ Շարիֆը նաեւ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի բիզնես ղեկավարների հետ ու ադրբեջանական ընկերութիւններին կը հրաւիրի ներդրումներ անել Պակիստանում։

Related Articles

Back to top button