Տիգրան Քոչարեան. «Փաստօրէն, Մեղրին Ադրբեջանին յանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը»
«ԱԼԻՔ» – Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է նախօրէին «Ազատութիւն» ռադիոկայանի հրապարակած «Երբ, ով եւ ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» վերնագրով տեսանիւթին:
«Ուզում եմ անկեղծ շնորհակալութիւն յայտնել «Ազատութիւն» ռադիոյին յունւարի 30-ի ռեպորտաժի համար:
Փաստօրէն, համաձայն ռեպորտաժի՝
Ա. Մեղրին Ադրբեջանին յանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը, այլ ոչ թէ Ռուսաստանի:
Բ. Ռոբերտ Քոչարեանի ու Վազգէն Սարգսեանի միջեւ որեւէ տարաձայնութիւն երբեք չի եղել բանակցային գործընթացի մասով, աւելին, Վազգէն Սարգսեանը ամէն ինչում աջակցել է Քոչարեանին:
Գ. Քոչարեանը մի քանի տարւայ բանակցային գործընթացը բերել հասցրել է այն իրավիճակին (Քի-Վեսթում), որ Ադրբեջանը պատրաստ էր ճանաչել՝ միջազգային հանրութեան համաձայնութեամբ, Արցախը Հայաստանի կազմում, իսկ փոխարէնը ստանալ Մեղրիի շրջանի վրայով անցնող Էստակադա:
Դ. Հոկտեմբերի 27-ի հետ կապւած: Այլեւս փուչ դարձաւ այն միտքը, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպւել էր նրա համար, որովհետեւ Վազգէնը դէմ էր Քոչարեանի ծրագրերին:
Աւելին, փաստացի շահառուներից մէկը ՀՀՇ-ն դուրս եկաւ, ինչը վաղուց բոլորին յայտնի էր, հաշւի առնելով յայտնի ցուցակը, որը Վազգէնի դիակը չսառած դէմ էին տւել Քոչարեանին:
Ե. Մենք Քոչարեանի «յանձնած» Մեղրին մինչեւ հիմա հանգիստ գնում գալիս ենք, չհաշւած, որ Գորիս-Կապան հատւածը Նիկոլը յանձնեց ադրբեջանցիներին, իսկ Նիկոլի բանակցած Արցախը՝ յանձնւեց 2022 թւականի հոկտեմբերի 6-ին:
Ամենակարեւորը հետաքննութեան ընթացքում չբացայայտւելն է:
«Ազատութիւն» ռադիոկայան, դուք դա արեցիք»,- գրել է նա:
Նշենք, որ ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի հրապարակած տեսանիւթի՝ իբր 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարեանն ու Հէյդար Ալիեւը դէմ առ դէմ՝ առանց միջնորդների, համաձայնութեան էին եկել լուծել Ղարաբաղեան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։