Երեւանի Հանրապետութեան հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներէն «Ղարաբաղ» են երգել
«ԱԼԻՔ» – Երեւանի Հանրապետութեան հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներէն «Ղարաբաղ» են երգել: Այս մասին տեղեկացնում է Ռազմավարական հետազօտութիւնների անկախ կենտրոնը:
«Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ կը լինէր Բաքւի հայ երիտասարդների խմբի հետ, եթէ հայերէն երգ երգէին, թէկուզ դա հայրենասիրական չլինէր։ Ի՞նչ է կատարւում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանութեան այս կոռումպացւած տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այդքան լկտի են պահում։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատօրէն գալիս Հայաստան եւ իրենց այդքան լկտիաբար պահում. մէկ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ» ցուցանակներ են ցոյց տալիս, մէկ Երեւանի կենտրոնում ադրբեջանական «Ղարաբաղ» երգն են երգում իրենց ադրբեջաներէնով։
Հայեր, ինչ է կատարւում ձեզ հետ, ինչո՞ւ էք լռում, ինչո՞ւ էք հանդուրժում այս դաւաճան ու կոռումպացւած իշխանութիւնների բոլոր չարաշահումները։ Մինչեւ ե՞րբ էք այս ամէնը հանդուրժելու ու լռելու։ Ամօ՛թ»,- նշւած է տարածւած յայտարարութիւն մէջ։