Իրանի նախագահը՝ Հռոմի Պապին. Բարձր եմ գնահատում Ձեր բարոյական եւ տրամաբանական դիրքորոշումը Իրանի դէմ վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեuիայի վերաբերեալ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալութիւն է յայտնել Հռոմի Պապին։
«Ես բարձր եմ գնահատում Ձեր բարոյական եւ տրամաբանական դիրքորոշումը Իրանի դէմ վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիայի վերաբերեալ։ Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի կողմից հարւածները ուղղւած են ոչ միայն Իրանի, այլեւ օրէնքի գերակայութեան եւ համընդհանուր մարդկային արժէքների դէմ։ Իրանը, ինքնապաշտպանութեան իր օրինական իրաւունքի շրջանակներում, հարւածել է ագրեսորների թիրախներին եւ շահերին։ Միեւնոյն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակում է հաւատարիմ մնալ դիւանագիտութեանը եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը, եւ միջազգային հանրութիւնից ակնկալւում է պատասխանատւութիւն ցուցաբերել Միացեալ Նահանգների անօրինական գործողութիւնների առջեւ»։
Իրանի նախագահը, շնորհակալութիւն յայտնելով Հռոմի Պապի բարձր բարոյական դիրքորոշման համար Իրանի դէմ վերջերս տեղի ունեցած ագրեսիայի վերաբերեալ, ընդգծել է միջազգային հանրութեան կողմից իրատեսական եւ արդար մօտեցման անհրաժեշտութիւնը։ Նա նաեւ կոչ է արել երկրներին մերժել Միացեալ Նահանգների անօրինական պահանջները եւ արկածախնդիր ու վտանգաւոր քաղաքականութիւնը։



