Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Կովկասեան ժողովրդավարութիւնը վտանգի տակ է»

Ֆրանսիական հեղինակաւոր պարբերականը անդրադարձել է սրբազանների եւ Սամուէլ Կարապետեանի ապօրինի կալանքին

«ԱԼԻՔ» – Զգուշացէ՛ք Հայաստանում նրանցից, ովքեր յարձակւում են Հայ Առաքելական Եկեղեցու վրայ։ Ֆրանսիական հեղինակաւոր Le Journal Du Dimanche պարբերականը «Կովկասեան ժողովրդավարութիւնը վտանգի տակ է» վերնագրով ծաւալուն յօդւած է հրապարակել, որտեղ անդրադաձել է ՀԱԵ-ի վրայ յարձակումներին, եկեղեցականների եւ Սամուէլ Կարապետեանի ապօրինի կալանաւորումներին։

«Այս անսասան ինստիտուտը ծառայում է որպէս երկրորդ իշխանութիւն այս անկայուն ժողովրդավարութեան մէջ։ Նիկոլ Փաշինեանը, որի իշխանութիւնը թուլացել է 2023 թւականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին յանձնելուց յետոյ, հինգշաբթի օրը հատել է կարմիր գիծը՝ ձերբակալելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանին։ Ընդդիմադիր գործիչը մեղադրւում է պետական ​​յեղաշրջում հրահրելու մէջ։ Երեւանը մեղադրում է հոգեւորականին ահաբեկչական գործողութիւններ պլանաւորելու մէջ։

Սա տեղի է ունենում Փաշինեանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ շաբաթներ շարունակ լարւածութեանը զուգահեռ, երբ Եկեղեցին քննադատում է Փաշինեանին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիւանագիտական ​​մերձեցման համար»,- գրում է պարբերականը։

Պատբերականն անդրադարձել է նաեւ Սամուէլ Կարապետեանի կալանաւորմանը․

«Յունիսի 18-ին ձերբակալւեց եւ կալանաւորւեց Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում հայ ազդեցիկ գործարար Սամուէլ Կարապետեանը։ Նա մեղադրւում է իշխանութիւնը զաւթելու հրապարակային կոչերի համար։ Ֆրանսիական JDD (Journal de Dimanche) օրաթերթում նրա փաստաբան Արամ Վարդեւանեանը դատապարտեց «քաղաքական հետապնդումը» եւ «բոլոր այլախոհ ձայների լռեցումը»։

Սակայն ոմանք ենթադրում են այստեղ Ռուսաստանի միջամտութեան փորձ։ Կրեմլի խօսնակ Դմիտրի Պեսկովը նոյնպէս յայտարարեց, որ ուշադիր հետեւում է Կարապետեանի ձերբակալութեանը, որի կարողութեան մի մասը գտնւում է Ռուսաստանում»։

Պարբերականը շեշտում է, որ այսքանով ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները եւ ձերբակալութիւնները չեն աւարտւում։

«Ուրբաթ առաւօտեան ոստիկանները մտան Վեհարան։ Արքեպիսկոպոս Միքայէլ Աջապահեանը ձերբակալւեց. դա տեղի ունեցաւ հոգեւորականների եւ իրաւապահ մարմինների միջեւ բախումներից յետոյ։

Ինստիտուցիոնալ ճգնաժամի մէջ խրւած՝ Երեւանը խօսում է «քրէաօլիգարխիկ-հոգեւորական դաւադրութեան» մասին, որը պէտք է ենթարկւի պատասխանատւութեան։

Կովկասի ամենաաղքատ ազգը՝ շրջապատւած գիշատիչ հարեւաններով (Թուրքիա-Ադրբեջան)գտնւում է պատմութեան խաչմերուկում՝ տարածաշրջանային հաշտեցման եւ աւտորիտար գայթակղութեան միջեւ։ Մինչդեռ եւրոպացիներն ու ամերիկացիները իրենց հայեացքներն ուղղել են Ուկրաինային եւ Մերձաւոր Արեւելքին, եւ հայերի ճակատագիրը կարող է որոշւել արեւմտեան տէրութիւններից անկախ»,- եզրափակել է պարբերականը։

Related Articles

Back to top button