Գեղամ Մանուկեանը՝ սրբազաններին մէկ խցում կալանաւորելու մասին. «Ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմւոլիզմով»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան իր էջում՝ անդրադառնալով այն փաստին, որ Միքայէլ եւ Բագրատ սրբազանները ՀՀ ԱԱԾ մեկուսարանում նստած են նոյն խցում:
«Այսօր (յունիսի 29-ԽՄԲ.) լուր տարածւեց, որ ԱԱԾ մեկուսարանում Բարգրատ եւ Միքայէլ սրբազանները նստած են նոյն խցում։
Պատահականութի՞ւն, այլ խցերի բացակայութի՞ւն, թէ՞ այլ պատճառ։
Պատճառը մէկն է՝ նիկոլական քինախնդրութիւն, արիւնարբութիւն, վրէժխնդրութիւն։
Նախ դատախազութեան հաղորդագրութեան համաձայն՝ երկու սրբազաններին վերագրւող իբր արարքները կապակցւածութիւն ունեն։
Իսկ ցանկացած ոք, որ բանտարկութիւն է տեսել, քաջ գիտի, որ նախաքննութեան ժամանակ երկուսով ոչ միայն նոյն խցում չեն յայտնւում, այլ անգամ միջանցքում ու այլ պայմաններում իրար անգամ հայեացքով հանդիպելն է բացառւում։ ԱԱԾ մեկուսարանի իմ երկուսուկէս տարւայ փորձով եմ դա ասում։
Ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմւոլիզմով։
-2025-ին՝ Նիկոլի թւին ԱԱԾ մեկուսարանում են նստած Բագրատ արք. Գալստանեանը եւ Միքայէլ արք. Աջապահեանը։
-1937-ին՝ Ստալինի թւին ՆԿՎԴ նկուղներում էին ու յետոյ գնդակահարւեցին Արտակ արք. Սմբատեանցը եւ Բագրատ արք. Վարդազարեանը։ Ի դէպ, վերջինիս անունով էլ ընծայւել է մեր սիրելի պայքարող Սրբազանը։
Կայ միայն մէկ տարբերութիւն.
1937-ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մէկ մարդ՝ Մասիս Մելքոնեան…»,- գրել է նա: