ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Ընտրութիւններին մասնակցութեան ցուցանիշի բարձրացումն առաջնային խնդիր է»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ միջօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է հանրապետական եւ միջազգային գիտական օլիմպիադաներում մեդալներ նւաճած մի խումբ աշակերտների եւ ուսանողների հետ:

Բարձր գնահատելով նրանց նւաճումները, այաթ. Խամենէին ասել է. «Ի տարբերութիւն վերջին տասնամեակների որոշ պաշտօնեաների, ես լիովին հաւատում եմ երիտասարդութեանն ու երիտասարդական աւիւնին, եւ ձեզ համարում եմ մեծ հարստութիւն, որը շատ արժէ, քան ձեր մեդալները»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը երիտասարդ էլիտայի կարեւոր ներուժն է համարել երկրում, եւ նոյնիսկ պատմութեան մէջ դրական փոփոխութիւն ստեղծելու եւ 100 տոկոս բարենպաստ մթնոլորտ ստեղծելու կարողականութիւնը, եւ նշել է. «Մարդկային գործօնը, ոչ թէ քաղաքական գործիչների եւ ղեկավարների, այլ՝ հոգեմտաւոր ու բարոյական գործօնների տեսքով, պատմութեան որոշ ժամանակաշրջաններում Իրանին բարձրացրել է օրինակելի փառքի եւ մեծութեան»:

Պատասխանելով ընտրութիւնների վերաբերեալ ներկաներից մէկի հարցին, այաթ. Խամենէին ասել է. «Առաջիկայ շատ կարեւոր ընտրութիւններում առաջին հերթին շատ կարեւոր է բարձրացնել մասնակցութեան ցուցանիշը, առ այդ անհրաժեշտ է այս կապակցութեամբ աշխատել աշխատանքային, ուսանողական եւ ընտանեկան միջավայրերում»:

Անդրադառնալով ճիշտ ընտրութեան չափանիշերին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է, որ անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել, թէ ով է աւելի համապատասխան յեղափոխութեան չափանիշերին, եւ կարող է աշխատել այդ չափանիշերի շրջանակում:

Related Articles

Back to top button