Մարզական

Եւրօ-2024. Երկրորդ օրը գոլառատ էր. 3 հանդիպում՝ 10 գոլ

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլի երկրորդ օրը նոյնպէս աչքի ընկաւ գոլերի առատութեամբ: Կայացած 3 հանդիպումներում խփւեց 10 գնդակ:

A խմբում Շւէյցարիայի հաւաքականը 3:1 հաշւով առաւելութեան հասաւ Հունգարիայի ընտրանու նկատմամբ: B խմբում իսպանացիները 3:0 հաշւով վստահ յաղթանակ տարան Խորւաթիայի հաւաքականի հետ խաղում, իսկ գործող չեմպիոնը՝ Իտալիան 2:1 հաշւով պարտութեան մատնեց Ալբանիային:

Այսօր՝ յունիսի 16-ին կը կայանայ եւս 3 հանդիպում. C խմբում կը հանդիպեն Սլովենիան եւ Դանիան, Սերբիան ու Անգլիան, իսկ D խմբում՝ Լեհաստանն ու Հոլանդիան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button