ԱԱ-2026. Աւստրալիան ուժեղ էր Թուրքիայից, Շոտլանդիան՝ Հայիթիից

Ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում խմբային փուլի առաջին տուրի հանդիպումն անցկացրին Աւստրալիայի եւ Թուրքիայի հաւաքականները։ Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած մրցախաղում 2:0 հաշւով առաւելութեան հասան աւստրալացիները։
27-րդ րոպէին հանդիպման հաշիւը բացեց անգլիական «Ուոթֆորդի» 20-ամեայ յարձակւող Նեստորի Իրանկունդան:
75-րդ րոպէին Աւստրալիայի առաւելութիւնը կրկնապատկեց գերմանական «Սանկտ Պաուլիի» 26-ամեայ յարձակւող Քոնոր Մեթքալֆը:
D խմբում Աւստրալիան ու ԱՄՆ-ն ունեն 3-ական միաւոր եւ երկրորդ տուրում յունիսի 19-ին կը խաղան իրար դէմ։
Շոտլանդիայի հաւաքականը 1:0 հաշւով առաւելութեան հասաւ Հայիթիի թիմի նկատմամբ։
Միակ գոլը 28-րդ րոպէին խփեց անգլիական «Աստոն Վիլայի» 31-ամեայ կիսապաշտպան Ջոն Մաքգինը:
Շոտլանդիան C խմբի առաջատարն է։ Բրազիլիան ու Մարոկկոն ունեն 1-ական միաւոր։
Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայի հաւաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Մարոկկոյի հաւաքականի հետ։ Գրանցւեց ոչ ոքի՝ 1:1
Շւէյցարիայի հաւաքականն ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքում մրցեց Կատարի թիմի հետ: Գրանցւեց ոչ ոքի՝ 1:1 հաշւով։



