ԻրանՔաղաքական

Նահատակ Գերագոյն առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութիւնը տեղի կունենայ յուլիսի 9-ին

Իրանական հանրութիւնն աւելի քան 4 ամիս անց հրաժեշտ կը տայ Գերագոյն առաջնորդին, որը նահատակւել էր փետրւարի 28-ին ԱՄՆ-ի եւ Իսրայէլի յարձակման ժամանակ։

Հրաժեշտի արարողութիւնը տեղի կունենայ յուլիսի 4-ից 9-ը։ Այս մասին յայտնել է պետական հեռուստառադիօընկերութիւնը։

Ամբողջ մարտ ամսւայ ընթացքում շարունակւող հարւածների ֆոնին նրա հրաժեշտի արարողութիւնը հնարաւոր չի եղել անցկացնել, ինչի հետեւանքով իշխանութիւնները որոշել էին յետաձգել միջոցառումը՝ կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով: 

Յուղարկաւորութեան արարողութիւնները տեղի կունենան Թեհրանում (յուլիսի 6-ին) եւ Ղոմում (յուլիսի 7-ին)։ Թաղումը տեղի կունենայ յուլիսի 9-ին առաջնորդի հայրենի քաղաքում՝ Մաշհադում։

Related Articles

Back to top button