Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
Շախմատի աշխարհի 46-րդ օլիմպիադայի 10-րդ տուր

Շախմատի աշխարհի 46-րդ օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի հաւաքականը հանդիպեց մրցաշարի առաջատար Ուզբեկստանին եւ անսպասելի պարտութիւն կրեց։
Կանանց մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի հաւաքականը 2։2 հաշւով ոչ-ոքի աւարտեց Յունաստանի դէմ հանդիպումը։ Յաղթանակներ են տարել Մարիամ Մկրտչեանը եւ Էլինա Դանիէլեանը։
10 տուրից յետոյ Հայաստանի կանանց հաւաքականն ունի 15 թիմային միաւոր՝ 20 հնարաւորից։ Հաւաքականը գրանցել է 7 յաղթանակ, 1 ոչ-ոքի եւ 2 պարտութիւն։




