ԻրանՄարզականՄիջազգային

Իրանի բասկետբոլի հաւաքականը՝ Աշխարհի Առաջնութիւն-2027 ընտրական խաղերի երկրորդ փուլի ուղեգիր նւաճեց

Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականը դուրս է եկել 2027 թ. աշխարհի առաջնութեան ընտրական մրցաշարի երկրորդ փուլ՝ Սիրիայի նկատմամբ յաղթանակից յետոյ։

Ընտրական մրցաշարի երկրորդ փուլի ուղեգիրը հաստատւել է ՖԻԲԱ-ի կողմից՝ Իրան-Սիրիա հանդիպման (72-68) արդիւնքով, ինչպէս նաեւ Յորդանան-Իրաք խաղում Յորդանանի խոշոր յաղթանակից (108-59) յետոյ։

Այս պահին, նախքան երրորդ «պատուհանի» մեկնարկը, Յորդանանը չորս յաղթանակով գլխաւորում է C խումբը, իսկ Իրանը երեք յաղթանակով եւ մէկ պարտութեամբ երկրորդ տեղում է։

Սիրիայի դէմ խաղում Իրանի կազմում աչքի է ընկել Փիթեր Գիրիգորեանը, որը վաստակել է 18 միաւոր, կատարել 4 գնդակախլում եւ ճանաչւել հանդիպման ամենաազդեցիկ խաղացող։

Ընտրական մրցաշարի երրորդ փուլի խաղերը կը կայանան Յորդանանում:

– 11 յուլիս՝ Յորդանան – Իրան (20:00)

– 14 յուլիս՝ Սիրիա – Իրան (17:00)

Related Articles

Back to top button