Դեմբելէն՝ «Ոսկէ գնդակի» դափնեկիր

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի չեմպիոն, գաւաթակիր, սուպերգաւաթակիր, Չեմպիոնների լիգայի գաւաթակիր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հաւաքականի յարձակւող Ուսման Դեմբելէն արժանացաւ «Ոսկէ գնդակին» Փարիզում ընթացող մրցանակաբաշխութիւնում։
Քւէրակութեան արդիւնքում առաջին տասնեակում տեղ զբաղեցրած ֆուտբոլիստներն են.
10. Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)
9. Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի», Իտալիա)
8. Քոուլ Փալմեր («Չելսի», Անգլիա)
7. Կիլիան Մբապէ («Ռէալ Մադրիդ», Ֆրանսիա)
6. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկօ)
5. Ռաֆինիա («Բարսելոնա», Բրազիլիա)
4. Մոհամմեդ Սալահ («Լիւերպուլ», Եգիպտոս)
3. Վիտինիա (ՊՍԺ, Պորտուգալիա)
2. Լամին Եամալ («Բարսելոնա», Իսպանիա)
1. Ուսման Դեմբելէ (ՊՍԺ, Ֆրանսիա)
Կանանց «Ոսկէ գնդակին» երրորդ անգամ անընդմէջ արժանացաւ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հաւաքականի խաղացող Այտանա Բոնմատին։
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հաւաքականի 18-ամեայ եզրային յարձակւող Լամին Եամալն արժանացաւ Ռայմոն Կոպայի անւան լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին:
ֆրանսիական ՊՍԺ-ի գլխաւոր մարզիչ Լուիս Էնրիկէն նւաճեց Եօհան Կրոյֆի անւան լաւագոյն մարզչի մրցանակը:
«Մանչեսթեր Սիթի»-ի եւ Իտալիայի հաւաքականի դարպասպահ Ջանլուիջի Դոնարուման արժանացաւ Լեւ Եաշինի անւան լաւագոյն դարպասպահի մրցանակի, իսկ Գերդ Միւլերի անւան լաւագոյն յարձակւողի մրցանակը բաժին հասաւ «Արսենալ»-ի եւ Շւեդիայի հաւաքականի յարձակւող Վիկտոր Եօկերեշին:
Ֆրանսիական ՊՍԺ-ն էլ ճանաչւեց անցած մրցաշրջանի լաւագոյն ակումբ: