Մարզական

Մեկնարկել է ֆուտբոլի Ասիայի գաւաթը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 12-ին, Կատարում մեկնարկել է ֆուտբոլի Ասիայի 18-րդ գաւաթը:

Բացման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ, «Լուսայլ» ստադիոնում խաղադաշտ դուրս եկան Կատարի եւ Լիբանանի հաւաքականները: Մրցաշարի հիւրընկալները որեւէ շանս չտւեցին լիբանանցիներին: Հանդիպումն աւարտւեց Կատարի յաղթանակով՝ 3:0 հաշւով: Գոլերի հեղինակ դարձան Ակրամ Աֆիֆը (45-րդ եւ 90+6-րդ րոպէներ) եւ Ալմուազ Ալին (45-րդ եւ 56-րդ րոպէ):

Այսօր՝ յունւարի 13-ին խաղադաշտ դուրս կը գան A խմբի միւս երկու զոյգերը՝ Տաջիկստանի եւ Չինաստանի հաւաքականները: B խմբում եւս կը կայանայ երկու հանդիպում. Աւստրալիա-Հնդկաստան, Ուզբեկիստան-Սիրիա:

Յիշեցնենք, որ Իրանի ազգային հաւաքականը C խմբում ուժերը կը չափի Հոնկոնգի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների եւ Պաղեստինի հաւաքականների հետ:

Մեր հաւաքականի առաջին հանդիպումը տեղի կունենայ վաղը՝ յունւարի 14-ին, Պաղեստինի հետ:

Related Articles

Back to top button