ԻրանՄարզականՄիջազգային

Իրանի ազգային հաւաքականը հասաւ Լոս Անջելէս

Աշխարհի 2026 թւականի առաջնութեան շրջանակում Իրանի ազգային ֆուտբոլի հաւաքականը ժամանել է Լոս Անջելէս, որտեղ նախապատրաստւում է առաջիկայ հանդիպմանը: 

Ամիր Ղալէնոյիի սաներն այսօր ժամը 16:30-ին՝ տեղական ժամանակով անց են կացնելու թեթեւ մարզումներ Լոս Անջելէսի ակումբի մարզադաշտում:

Այնուհետեւ գլխաւոր մարզիչ Ամիր Ղալէնոյին կը մասնակցի մամուլի ասուլիսի՝ ներկայացնելով թիմի ակնկալիքները։

Իրանի ազգային հաւաքականն այսօր ժամը 22:30-ին անց է կացնելու խմբային փուլի երկրորդ հանդիպումը Բելգիայի հաւաքականի դիմաց, այն պայմաններում, երբ մրցակցի լաւագոյն ռմբարկուն ստիպւած լքել է թիմը՝ ընտանիքի հետ կապւած առողջական վճակի պատճառով:

Related Articles

Back to top button