Մարզական

Եւրօ-2024. Իսպանիան յաղթեց Ֆրանսիային եւ դուրս եկաւ եզրափակիչ

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը յայտնի է:

Երէկ՝ յուլիսի 9-ին, Միւնխէնի «Ալեանց Արենա» ստադիոնում տեղի ունեցաւ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Իսպանիայի եւ Ֆրանսիայի հաւաքականները:

Կիլիան Մբապէի փոխանցուցից յետոյ, հանդիպման 9-րդ րոպէին ֆրանսիացիներին առաջ մղեց Ռանդալ Կոլօ Մուանին:

21-րդ րոպէին խաղի հաշիւը հաւասարեցրեց 16-ամեայ Լամին Եամալը՝ 25 մետրից կատարած գեղեցիկ հարւածով խփելով պատասխան գնդակը: Այս գոլի շնորհիւ նա դարձաւ Եվրոպայի եւ Աշխարհի առաջնութիւններում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

4 րոպէ անց Դանի Օլմոյի հարւածից յետոյ ինքնագոլի հեղինակ դարձաւ ֆրանսիացների պաշտպան  Ժիւլ Կունդէն: Սա այս մրցաշրջանում գրանցւած 11-րդ ինքնագոլն էր: Հէնց այս գոլն են սահմանեց  հանդիպման վերջնահաշիւը՝ 2:1, եւ Իսպանիան նւաճեց եզրափակիչ հանդիպման առաջին ուղեգիրը:

Ի դէպ, ինքնագոլերի քանակի  առումով Եւրօ-2024 առանձնացաւ մինչ այս կայացած Եւրոպայի եւ Աշխարհի բոլոր առաջնութիւններից:

Այսօր՝ յուլիսի 10-ին յայտնի կը դառնայ եզրափակիչ հանդիպման միւս մասնակիցը: Դորտմունդի  «Սիգնալ Իդունա Պարկ» ստադինում ուժերը կը չափեն Հոլանդիայի եւ Անգլիայի հաւաքականները:

Related Articles

Back to top button