Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային

46-րդ Շախմատի Օլիմպիադա. Հայաստանը շարունակում է մնալ շախմատային գերտէրութիւն

Հայաստանը բրոնզէ մեդալակիր

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հաւաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ Օլիմպիադայի «Ա» խմբի յատուկ հաշւարկում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզէ մեդալների։ Երկու հաւաքականներն էլ ընդհանուր մրցաշարային դասակարգման մէջ զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։

Օլիմպիադան անցկացւել է սեպտեմբերի 16-ից 27-ը՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Հայաստանի տղամարդկանց հաւաքականը ներկայացրել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը, Շանթ Սարգսեանը, Գաբրիէլ Սարգսեանը եւ Մանուէլ Պետրոսեանը, իսկ կանանց հաւաքականը՝ Լիլիթ Մկրտչեանը, Մարիամ Մկրտչեանը, Էլինա Դանիէլեանը, Սուսաննա Գաբոյեանը եւ Անահիտ Մկրտչեանը։

Հայ շախմատիստները արժանացել են նաեւ անհատական մեդալների։

Մարիամ Մկրտչեանը 11 հնարաւորից վաստակել է 9 միաւոր եւ 3-րդ խաղատախտակի վրայ նւաճել արծաթէ մեդալ։

Շանթ Սարգսեանը 11 հնարաւորից վաստակել է 8 միաւոր եւ 3-րդ խաղատախտակի վրայ նւաճել բրոնզէ մեդալ։

Related Articles

Back to top button