Ծանօթագրութիւն

– «Յետդարձ ակնարկ» յօդւածաշարքը միտում է
– Անցնող գրեթէ 8-ամեայ անցուդարձը՝ ՀՀ-ում վերացնել ստեղծւած ներկայի ծանր իրավիճակում, որպէս արդիւնք՝ իշխանութիւնը զաւթաց ՔՊ-ականների աղէտաբեր-թրքաբարոյ քաղաքականութեան: Միտում ունենալով քանդել, ոչնչացնել ինչ որ հայկական է՝ պատմութիւն-լեզւի փոփոխում, մշակոյթ, կրօն եւ ամէն-ամէնը, որ հայկականութիւն է բուրում, մանաւանդ հայոց կրօնն ու եկեղեցին, քաջ գիտակցելով՝ հայոց եկեղեցին ամենանշանակալի դերակատարութիւնը, անցնող 2000-ամեայ պատմութեան ընթացքում:
Չեն խնայում խաչքար-յուշարձանները ամբողջ Հայաստան աշխարհի տարածքում՝ մի բան, որ յատուկ էր, սելջուկներին, թաթարներին, օսմանցիներին (նաեւ ազարիներին)…
Ի լրումն այդ բոլորի մատաղ անում աւելի քան 5000 մատղաշ երիտասարդութեան ու 10000-ի հասնող անդամալոյծներ եւ հարիւրաւոր գերեվարւածներ….
Պէտք է վերանայել այդ աղէտաբեր երեւոյթին յիշել ու խարանել:
Որպէս թարմացումն յիշողութեան պարագայաբար դրւագներ են ներառնւած հայոց պատմութեան, որոշ ժամանակահատւածներից:
Կարեւոր է յիշատակել նաեւ, պիտ խուսափել «Ադերբէյջան» տերմինից, քաջ գիտակցելով, որ այդ կեղծ անւանումը, առաջացել է շուրջ 110-15 տարի առաջ, միտումնաւոր եւ քաղաքական յատուկ նպատակներով, հարւածելու Իրանի ամբողջական հազարամեակների, ամբողջական տարածքներն ու պատմա-մշակութային լեզւաբանութիւնը:
Մանաւանդ յատկանշական է, որ իրանեան պատմագրութեան մէջ Հարաւային Կովկասը բնորոշւել է որպէս՝ Կովկասեան Ալբանիա. հարկ է նշել, որ տառադարձութեան եւ լեզւաբանութեան մէջ Լ եւ Ղ տառերը համարժէք են (օրինակ Ալեքսան-Աղեքսանդր, Նիկոլա-Նիկողայոս կամ Լուկաս-Ղուկաս եւ այսպէս շարունակ նոյն է նաեւ ու-վ եւ բ տառերը ինչպէս Թաբրիզ-Թաւրիզ-Աբռիզան-աւազան եւ եկեղեցի-Eglesi էգլիս յունա-լատիներէն եւ այլք Ուրշալիմ-Երուսաղէմ….
Հետեւաբար Ալբանիա կոչւել Աղւան հայոց մէջ:
Մի կարեւոր հանգամանք եւս, հայոց պատմագրութեան մէջ կան բազում դրւագներ հայրենադաւ ու դաւաճանական եւ հաւատուրաց երեւոյթների, որոնք որպէս խարան մնացել են հայոց ճակատին յաւիտեան:
Մերուժան Արծրունի, Վասակ Սիւնի, Պետրոս Գետադարձ ու Վեստ Սարգիս եւ այլք:
Դաւանափոխ-ազգուրաց եւ հայրենադաւ նորօրեայ անձիք եւս պիտի յիշատակւեն յաջորդ սերունդների յիշողութեանց մէջ անխուսափելիօրէն….
Յետդարձ ակնարկ
Հայոց պատմութեան մէջ ակնառու թագուհի Էրատօ-ն եւ նրա նշանաւոր դերակատարութիւնը
Կամ`
Արդի Հայաստանի Հանրապետութեան մէջ՝ ի յայտ եկած ով էր Իշխանուհի «Էրատօ» ապա՝ թագուհին
Արտաշիսեան հարստութիւնը (թագաւորութիւնը) հիմնւել է 189 թ.-ի Քրիստոսի ծնունդից առաջ (Ք.Ծ.ա) Արտաշէս Ա բարեպաշտի խոյանքով եւ տեւել գրեթէ երկու դար եւ անկում ապրել 8-11 թ.-ին (Ք. Ծ.յ.) Էրատօ թագուհու միջոցով:
Հնարաւոր չի սոյն յօդւածում անդրադառնալ այդ հզօր թագաւորութեան մօտ երկու հարիւրամեայ պատմութեան մանրամասները, բայց պիտ նշել մի քանի անուններ, ովքեր հայոց պատմութեան հզօրութեան խորհրդանիշն ու պարծանքն են հանդիսացել, սակայն եղել են նաեւ այլ անհատականութիւններ, հանդիսանալով այդ փառապանծ արքայատոհմի անկման եւ ի վերջոյ ասպարէզից իսպառ անհետացման 8-11 թիւ Ք.Ծ.յ.-ի:
-Հարկադրաբար պիտ նշել այդ ժամանակաշրջանը
-Նշւում է Քրիստոսից առաջ
-Եւ կամ արդէն մեր թւարկութեամբ կամ (Քրիստոսից յետոյ):
Այսպիսով՝
1-Արտաշէս Ա բարեպաշտ 189-160 թիւ Ք. Ծ.ա. մօտ 40 տարի
2-Արտաւազդ Ա – Ք. Ծ.ա. 160-115-մօտ 45 տարի
Արտաւազդ Ա-ին առնչւող մեր էպոսային պատմագրութեան մէջ կայ մի դրւագ, որ աւելի քան 2000-ամեայ վաղեմիութեան պահպանւում է մինչ օրս:
«Յետդարձ ակնարկ» թիւ 2
Արտաշիսեան թագաւորութիւնը իր փառքի գագաթնակէտին է յանուն Տիգրան Բ Մեծի քաջագործութիւններով 95 թիւ Ք. Ծ.ա. մինչ 55 թիւ շուրջ 40 տարւայ ընթացքոմ:
Այնուհետեւ արքայատոհմի իրարայաջորդ ժառանգորդների գործունէութեան մէջ նշանաւոր եղելոյթ չի նշմարւել մինչ Տիգրան Գ-ի վախճանումը Ք. Ծ.ա.- 20-8- թ.
Նրա մահից յետոյ ժառանգորդներ Տիգրան Դ-ն, աւագ որդին եւ դուստրը՝ Էրատօ-ն դառնում են թագաւոր-թագուհի:
Նրանք գահակալում են միասնաբար եւ ըստ պատմական տւեալների նաեւ կենակցում, որպէս ամուսիններ (մի սովորութիւն, որ առկայ է եղել հին Յունաստանում…):
Նրանց թագաւորական կեանքը դառնում է բազմաթիւ տարաձայնութիւնների ու անհամերաշխ եղելոյթների առկայութեամբ: Վախճանւում է Տիգրան Դ-ն եւ Էրատօ-ն գահնկեց դառնալով, ապաւինում է Պարթեւական թագաւորութեան մօտ, որոնց միջոցով, կրկին գահ է բարձրանում, վերադառնալով հայրենիք, որով եւ շարունակւում են տարաձայնութիւնները մինչեւ 8-11 թիւ (Ք. Ծ.յ.):
Էրատօ թագուհու կենցաղն ու գործունէութիւնը շատ վատ անդրադարձ է թողել հայոց պատմութեան մէջ եւ յիշատակւում է, որպէս Նզովեալ (անառակաբարոյ) թագուհի:
– Արդ, այս ոչ այնքան ծաւալուն պատմական ակնարկը, միտում է հիմնաւորել, թէ ինչո՞ւ եւ ի՞նչ հիմունքով կեանքի է կոչւել մեր օրեայ Էրատօ ջոկատը, այն ի՞նչ գործունէութիւն էր ծաւալում 44-օրեայ անփառունակ պատերազմի ընթացքին եւ ինչպիսի վախճան ունեցաւ այդ ջոկատը, որը մնում է մշուշների մէջ, թաքնւած է.…
Շատ բնորոշ խարդախութիւն եւ անմեղ կերպար ի ցոյց դնելով փորձում է նոր կերպար զգօնել….
Մինչդեռ, շատ կարճ ժամանակահատւածում կերպարանափոխւեց՝ իրենից ներկայացնելով իշխանուհու եթէ ոչ՝ թագուհու կերպարով…
Ներկայացւած նկարների մէջ նա հանդերձւել է յատուկ ցուցական զգեստաւորումով եւ նկարահանւել յատկապէս Արցախում Տիգրան Մեծի անւամբ վերակառուցւած բերդի պարիսպների վրայ ու պճնւել ամենաթանկարժէք հագուստներով, զգեստաւորւել ի ցոյց դնելով իրենից մի նոր հայրենասէրի կերպար դրսեւորւելով….
Ապրելով երկար եւ երջանիկ կեանքով՝ Արտաշէսը մահանում է ծեր հասակում: Նրան թաղում են ոսկէ դագաղում, բազմաթիւ զարդերով: Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագաւորից յետոյ, ինքնասպան են լինում: Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտաւազդը, նախանձելով հօր փառքին, նեղսրտած դիմում է նրան:
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս աւերակների վրայ
Ո՞ւմ թագաւորեմ»:
Հայրն անիծում է նախանձ եւ փառասէր որդուն.
«Թէ դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դէպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դէպ Մասիս,
Այնտեղ մնաս, լոյս չտեսնես»:
Արտաշէսի անէծքը կատարւում է: Որսորդութեան ժամանակ քաջքերը բռնում են Արտաւազդին եւ շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձաւի մէջ:






