Քաղաքական

Յետդարձ ակնարկ-ՎԱՐԱՐԻ

Ենիչերիների վերածնունդը արդի Հայաստանում

Ի՞նչ է ասել ենիչերի (yeniceri) Օսմանեան Թուրքիայում

Այն հիմնադրւել է Օսմանեան կայսրութիւնում 1362 թւականին, Մուրադ Ա-ի (1362-1389 թթ.) հրամանով:

Ըստ այդ ծրագիր հրամանի՝ կազմւած էր խիստ կարգապահ զինւորներից, այսպէս՝ գերեվարելով Քրիստոնեայ արու (տղայ) 6-8 տարեկան պատանիների, որոնք զոհ էին գնում գերազանցապէս հայ, ապա եւ յոյն քրիստոնեայ համայնքների զաւակները:

Նրանք՝ նախ կրօնափոխ էին դարձւում, ապա խիստ կարգապահ ու զինւորական դաժան պայմաններում նրանք դառնում էին արիւնարբու մարդ-արարածներ: Արգելւում էր նրանց ամուսնանալ եւ ընտանիք կազմել, այլ՝ միմիայն ծառայել Սուլթանին որպէս՝ նւիրեալներ:

Այն դարեր շարունակ դարձաւ Քրիստոնեայ, եւ յատկապէս հայութեան գլխին որպէս Մեծ Չարիք-ովքեր անխնայ սպանում ու մորթում էին նրանց՝ առանց յիշողութեան մէջ ունենալով մի նշոյլի՝ նոյնիսկ հարազատ մօրն, քրոջը եւ կամ միւս հարազատներին:

Ենիչերիները աստիճանաբար դարձան մի անպարտելի ուժ եւ սպառնալիք՝ հէնց Օսմանեան կայսրութեան տիրակալներին, որով եւ 17-րդ դարում, Օսմանեան կարգապահ բանակի ստեղծումով եւ յառաջացումով 1826 թ.-ին Մուրադ երկրորդ Սուլթանի հրամանով, մի քանի օրւայ մէջ ամբողջութեամբ ոչնչացրին այդ արիւնռուշտ ժաքներին, որով եւ մի քիչ աւելի շունչ կարողացան քաշել հայ ազգը ու այլ ժողովուրդները:

 Արդ՝ ներկայ Հայաստանում, «Թաւշեայ» յեղափոխութիւնը (փոփոխութիւնը), որը շատ շուտով դարձաւ խարտոցային սղոց, ապա եւ ուրագ հայ ժողովուրդը դարձնելով «սեւ ու սպիտակ» եւ մի գաւառակալ ծաղրածուի բերնով հնչեցւած, որով եւ սկսւեց գետին, տապալել-սղոցել, ուրագով տաշել-ոչնչացնել ինչ որ հայկական էր ու ազգային եւ համամարդկային էին, օտարերկրեայ գործակալների ներթափանցումով ու նիւթական հսկայ ներդրումով: Այդ նպատակը իրագործելու համար՝ նախ այն վստահւեց մի շարք ցնփոր ոստիկանների, ապա եւ շատ արագ՝ դիմականացւած անյայտ ոճրագործների, ու յայտնի կարմիր բերետաւորների ընկերակցելով սեւերի գարշալի գործողութիւններին:

Յետպատերազմեան եւ կովիդ 19-ի չարաբաստիկ պայմաններում՝ դրանք դարձան ենիչերիական գործելու ոճով յստակ ոճրագործներ՝ առանց խղճի խայթի ու փափկանկատութեամբ:

Դրանց կանդրադառնանք առանձին՝ նկարներով եւ համապատասխան բացայայտումներով…

Յաւելելով որ ԱԱԾ-ի վերահսկողութեամբ ու Արգիշտի Քեարամեանի (անյայտ ծագումնաբանութեամբ/անձ) չարագործը, ըստ ի յայտ եկած տեղեկութիւնների, շուրջ 11000 նոր ինքնաթուղթ անձնագիր է նւիրել-անյայտ՝ օտարածին անձանց… որոնք եւս իրենց հերթին աւելացրին եղած չարագործութիւնները:

Դրանց իրական տիպարներին հարկ է անդրադառնալ առաձին, որով հայ հանրութիւնը տեղեկանայ դրանց չարագործութիւնների մանրամասնութիւններին….

Related Articles

Back to top button