Արթուր Դաւթեանը՝ օլիմպիական փոխչեմպիոն
«ԱԼԻՔ» – Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռեակի գաւաթակիր, Եւրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դաւթեանը գերազանց ցատկերով նւաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը: Հաղորդում է News.am-ը:
Փարիզում անցկացւող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզութեան հենացատկի վարժութիւնում Արթուր Դաւթեանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.966 միաւոր:
Արթուր Դաւթեանը երկու ցատկերում էլ վաստակեց 14.966 միաւոր:
Որակաւորման փուլի արգելքը նա յաղթահարել էր 14.666 միաւոր:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկին Փարիզ-2024-ի մրցահարթակում օգնում էր հաւաքականի մարզիչ Հայկ Նազարեանը:
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը Փարիզ-2024-ում երկրորդ անգամ նւաճեց աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Ասիայի 10-ակի չեմպիոն, Ֆիլիպինների ներկայացուցիչ Կարլոս Իւլոն (15.116 միաւոր): Ֆիլիպինցի մարմնամարզիկը Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկէ մեդալակիր է դարձել նաեւ ազատ վարժութիւններում: