Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՍԴ-ում ընդդիմադիր լայն ճակատ՝ պահանջը մէկն է՝ չեղարկել ընտրութիւնների արդիւնքները

«ԱԼԻՔ» – Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրութիւնների արդիւնքները վիճարկելու գործընթացը նոր թափ է ստացել: Մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր եւ դաշինքներ դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով ընտրութիւնների արդիւնքները չեղեալ ճանաչել։

«Հայաստան» դաշինքը յայտարարել է, որ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրւել են բազմաթիւ խախտումներ, ներառեալ վարչական ռեսուրսի կիրառումը եւ իրաւապահ մարմինների ներգրաււածութիւնը քարոզարշաւում։ Դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ՝ այս հանգամանքները էական ազդեցութիւն են ունեցել ընտրութիւնների արդիւնքների վրայ։

Սահմանադրական դատարան են դիմել նաեւ այլ ընդդիմադիր ուժեր՝ այդ թւում Հայկ Մարութեանի «Նոր ուժ» կուսակցութիւնը, «Ուժեղ Հայաստանը», «Միասնութեան թեւերը», ինչպէս նաեւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը։ Վերջիններիս ներկայացրած դիմումները հիմնւած են ընտրողների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացում անհաւասար պայմանների եւ քւէարկութեան արդիւնքների լեգիտիմութեան վերաբերեալ մտահոգութիւնների վրայ։

Յատկանշական է, որ ՍԴ դիմողների շարքին միացել են նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք նախապէս հրապարակայնօրէն չէին յայտարարել ընտրութիւնների արդիւնքները բողոքարկելու կամ դրանց օրինականութիւնը վիճարկելու մտադրութեան մասին։ Այս հանգամանքը վկայում է, որ ընտրութիւնների արդիւնքների շուրջ քաղաքական դժգոհութիւնն աւելի լայն ընդգրկում է ստացել։

Սահմանադրական դատարանի առաջիկայ որոշումը կարող է առանցքային նշանակութիւն ունենալ յետընտրական քաղաքական զարգացումների եւ ներքաղաքական լարւածութեան ընթացքի համար։

Related Articles

Back to top button