ՄարզականՄիջազգային

Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի գաւաթակիր

«ԱԼԻՔ» – Պորտուգալիայի հաւաքականը նւաճեց Ազգերլի լիգայի գաւաթը՝ եզրափակիչում յաղթելով Եւրոպայի չեմպիոն Իսպանիայի հաւաքականին։

Միւնխէնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց ոչ ոքի՝ 2:2:

Հանդիպման հաշիւը 21-րդ րոպէին բացեց Իսպանիայի հաւաքակնի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին: 5 րոպէ անց՝ 26-րդ րոպէին հաշւում հաւասարութիւնը վերականգնեց ՆուՆու Մենդէշը: 45-րդ րոպէին Միկէլ Օիարսաբալը կրկին առաջ մղեց իսպանացիներին: 61-րդ րոպէին, Կրիշտիանու Ռոնալդուի խփաց գնդակի շնորհիւ, պորտուգալացիներին կրկին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

Լրացուցիչ ժամանակում հաշիւը մնաց անփոփոխ, եւ մրցավարը նշանակեց յետխաղային 11-մետրանոց հարւածներ, որտեղ անվրէպ էին պորտուգալացիները: Նրանք իրացրեցին իրենց 5 հարւածներն էլ, մինչդեռ Ալւարօ Մորատան վրիպեց իսպանացիների 4-րդ 11-մետրանոցը:

11-մետրանոց հարւածներում Պորտուգալիան յաղթեց 5:3 հաշւով՝ 2-րդ անգամ նւաճելով Ազգերի լիգան: Պորտուգալացիները գաւաթն առաջին անգամ նւաճել էին 2019 թւականին:

3-րդ տեղի համար պայքարում Ֆրանսիայի հաւաքականը 2:0 հաշւով պարտութեան մատնեց Գերմանիայի հաւաքականին:

Շտուտգարտում կայացած հանդիպման գնդակները խփեցին Կիլիան Մբապէն (45-րդ րոպէ) եւ Մայքլ Օլիսէն (84-րդ րոպէ):

Related Articles

Back to top button