Եւրօ-2024. Աւստրիական անակնկալը
«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլը մօտենում է եզրագծին, եւ աստիճանաբար յայտնի են դառնում փլէյ-օֆֆի բոլոր մասնակիցները:
Երէկ՝ յունիսի 25-ին կայացած 4 հանդիպումների արդիւնքում, որոշւեց C եւ D խմբերի ճակատագիրը: Ամենամեծ անկնկալը թերեւս տեղի ունեցաւ D խմբում, որտեղ Ֆրանսիայի եւ Հոլանդիայի ներկայութեամբ, խմբից առաջին տեղով յաջորդ փուլ դուրս եկաւ Աւստրիայի ընտրանին: Աւստրիացիները վերջին խաղում 3:2 հաշւով պարտութեան մատնեցին Հոլանդիայի ընտրանուն, եւ վաստակելով 6 միաւոր, գլխաւորեցին խմբի մրցաշարային աղիւսակը:
Այս խմբի միւս խաղում Ֆրանսիայի եւ Լեհաստանի հաւաքականները ոչ-ոքի՝ 1:1 խաղացին, ինչի արդիւնքում էլ ֆրանսիացիները վաստակելով 5 միաւոր, երկրորդ տեղով դուրս եկան յաջորդ փուլ, իսկ լեհերը 1 միաւորով եզրափակեցին մրցաշարային աղիւսակն ու դուրս մնացին հետագայ պայքարից: Հոլանդացիներն էլ թէպէտ 4 միաւորով հանգրւանեցին երրորդ հորիզոնականում, սակայն արդէն յստակ է, որ հնարաւորութիւն են ստացել հանդէս գալու փլէյ-օֆֆում:
C խմբի եզրափակին հանդիպումները դիտարժան չստացւեցին: Դանիա-Սերբիա, Անգլիա-Սլովակիա հանդիպումներում գրանցւեց գոլազուրկ՝ 0:0 արդիւնքը: Այսպիսով, այս խմբից Անգլիան վաստակելով 5 միաւոր առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ: Դանիան եւ Սլովակիան վաստակեցին 3-ական միաւոր, սակայն Դանիացիները յաւելեալ ցուցանիշերի արդիւնքում երկրոդ տեղով դուրս եկան յաջորդ փուլ: Սլովակներին եւս յաջողւեց ապահովել իրենց տեղը փլէյ-օֆֆ-ում: Սերբիան էլ եզրափակելով աղիւսակը, հրաժեշտ տւեց մրցաշարին: