Մարզական
Մխիթարեանը խաղադաշտում անցկացրած ժամանակով մնում է առաջատար «Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքում
Հայաստանի հաւաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը խաղադաշտում անցկացրած ժամանակով (2771 րոպէ) մնում է առաջատար «Ինտեր»-ի ֆուտբոլիստների շարքում։ Այս մասին գրում է Corriere dello Sport–ը։
35 տարեկան Հենրիխ Մխիթարեանը վերջին 14 հանդիպումներն անցկացրել է հիմնական կազմում։
2023/24 թթ.-ի մրցաշրջանում նա պահեստայինների նստարանը չի լքել 37 խաղից ընդամէնը 3-ում (վերջին անգամ՝ դեկտեմբերի 20-ին, Իտալիայի գաւաթի՝ «Բոլոնիա»-ի հետ խաղում)։
«Նա աչքի է ընկնում նախանձելի մարզավիճակով, ինչի շնորհիւ դարձել է թիմի հիմնասիւներից մէկը։ Ինձագին («Ինտեր»-ի գլխաւոր մարզիչ – խմբ.) հասկանում է, որ նման ֆուտբոլիստին թէ՛ փորձով, թէ՛ արդիւնաւէտութեամբ փոխարինող դժւար կը լինի գտնել»,- գրում է պարբերականը։
Armein mar. 11